Թпւրքիան այդ որոշմանը կտրականապես դեմ է․ Էրդпղան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հայտարարել է, որ Անկարան կտրականապես  դեմ է և չի ընդունում Գազայի բնակիչների բռնի տեղահանումը։ Այս մասին Թուրքիայի նախագահը ասել է Անթալիայում Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի հետ բանակցությունների ընթացքում, գրում է «Ռիա Նովոստի»-ն։

«Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից միակ ելքը երկու պետությունների ստեղծման որոշումն է։ Թուրքիան շարունակում է իր ջանքերը կայուն խաղաղության հասնելու, ինչպես նաև պաղեստինյան տարածքներին, այդ թվում Գազայի հատվածին իսրայելական հարվածները դադարեցնելու ուղղությամբ», — հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կտրականապես չի ընդունում Գազայի բնակիչների բռնի տեղահանումը և կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել նրանց:

Կիսվել սոց․ ցանցերում