Ուկրшինան որոշել են բաժանել մասերի

Ուկրաինան որոշել են բաժանել մասերի

Քելլոգը, ԱՄՆ հատուկ հանձնակատարը առաջարկել է «բաժանել» Ուկրաինան՝ ինչպես Բեռլինը Երկրորդ համաշխարհայինից հետո։

Այնուհետև նա հայտարարել է, թե լրագրողները խեղաթյուրել են իր խոսքերը։

The Times թերթին տված հարցազրույցում Քիթ Քելլոգը առաջարկել է Ուկրաինան բաժանել ազդեցության գոտիների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև։ Նրա գաղափարով՝ Ռուսաստանը պետք է վերահսկեր երկրի արևելքը, իսկ արևմտյան հատվածում կարող էին հայտնվել եվրոպական զորքեր։ Ըստ նրա՝ Ուկրաինան բավականին մեծ երկիր է, որպեսզի այնտեղ մի քանի բանակ տեղավորվի։

Որոշ ժամանակ անց գեներալը պարզաբանել է, որ ինքը նկատի չի ունեցել Ուկրաինայի բաժանումը և նշել է, որ թերթը խեղաթյուրել է իր խոսքերը։ Խոսքը, նրա խոսքով, վերաբերում էր դաշնակից ուժերի պատասխանատվության գոտիներին։

https://t.me/lragroghcom/1791

Կիսվել սոց․ ցանցերում