Քաղաքական բնույթի սադրիչ ուղերձ, խաղի ուշ մեկնարկ․ ՈԻԵՖԱ-ն ՀՖՖ-ին և Պետրակովին մեղադրանքներ է ներկայացրել

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել ԵՎՐՈ-2024-ի Հայաստան-Խորվաթիա հանդիպման վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ–յի պաշտոնական կայքից։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ՈՒԵՖԱ–ն նախ մեղադրում է հասարակական անցումների արգելափակման, քաղաքական բնույթի սադրիչ ուղերձի, ստադիոնում պայթուցիկների կիրառման և խաղի ուշ մեկնարկի համար:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին էլ մեղադրում են հանդիպման մեկնարկն ուշացնելու մեջ:

Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիային էլ բողոք է առաջադրվել հայ երկրպագուների պահվածքի պատճառով:

Հանդիպման ժամանակ ստադիոնում հայտնվել է Արցախի դրոշը, որի հետևանքով խաղը մի քանի րոեպ կանգ էր առել, իսկ տրիբունաներում խորվաթ երկրպագուների ագրեսիվ պահվածքի պատճառով միջադեպ էր եղել հայ երկրպագուների և նրանց միջև։

Կիսվել սոց․ ցանցերում