ՄԻՆՉԵՒ 50 ԿԳ ՔԱՇ ՈՒՆԵՑՈՂ ՉԻՆԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՏԱՆԸ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չինաստանում կանխատեսվում են ուժեղ քամիներ և մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը, հակառակ դեպքում քամին կտանի՝ կանխատեսումը խոստանում է մինչև 150 կմ/ժ արագությամբ պոռթկումներ։

Նախազգուշացումը վերաբերում է երկրի հյուսիսային հատվածներին, որն ընդգրկում է Պեկինը։ Քամու պատճառով չեղարկվել են բոլոր հանրային միջոցառումները, այդ թվում՝ մարդանման ռոբոտների մասնակցությամբ կիսամարաթոնը։

 

Կիսվել սոց․ ցանցերում