ՀՀ բшնակը կունենա նոր պաշտոններ. Պ Ն

Զինված ուժերում սահմանվում են գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոններ: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում հայտնել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

«Արևմտյան պետությունների, Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սերժանտական համակարգը ներառում է շտաբի, բանակային ուղղությունների և կորպուսի սերժանտների ուղղություն, որոնք ղեկավարում են ցածր օղակների սերժանտների գործողություններն ու ապահովում սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը։ Մեր օրենսդրական նպատակը արհեստավարժ սերժանտական համակարգի կայացմանը միտված գործողություններն ամբողջական դարձնելն է»,— ասել է Սարգսյանը։

Կիսվել սոց․ ցանցերում