ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կարոլինա նահանգը ներկայացնող նախկին կոնգրեսական Մարկ Վոքերը նշանակվել է Սպիտակ տան՝ Միջազգային կրոնական ազատության հարցերով նոր դեսպան։ Այս մասին հայտնում է Catholic News Agency-ն։
Արդեն դեսպանի կարգավիճակ ստացած Վոքերն էլ հայտարարել է, որ ուշի ուշով հետեւելու է վատ դերակատարների եւ երկրների արարքներին, ովքեր չարագործություններ են կատարում հավատացյալ մարդկանց հանդեպ։ Նա ընդգծել է, որ կրոնական ինքնարտահայտման իրավունքը հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը եւ լինի դա նյու-յորքյան ուսանողական հանրակացարան, թե Սահարայից հարավ աֆրիկյան երկիր, անդադար պայքարելու է, որպեսզի մարդիկ կարողանան ապրել ըստ իրենց հավատալիքների։ Նշենք, որ Մարկ Վոքերը ունի կրոնական ծառայության փորձառություն։ Եղել է Հարավային բապտիստական եկեղեցու հովիվ։
