Սլովենիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Ապրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Սլովենիայի  փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Ապրիլի 16-ին ԱԳՆ-ում տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Տանյա Ֆայոնի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Կիսվել սոց․ ցանցերում