Բшյդենի այդ քայլը թույլ է տվել, որ այս պшտերազմը սկսվի. Թրшմփ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը Բայդենի պատերազմն է, ոչ թե իմը: Այս մասին Truth Social-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Նախագահ Զելենսկին և Ջո Բայդենը սարսափելի աշխատանք են կատարել, այդ քայլով թույլ են տվել, որ այս պատերազմը սկսվի»,- նշել է նա:

Թրամփը հավելել է, որ այժմ հարկավոր է դադարեցնել հակամարտությունը:

 

Ավելի ուշ էլ՝ Սալվադորի նախագահի հետ հանդիպման շրջանակում, Դոնալդ Թրամփը նշել է՝ Բայդենը և Զելենսկին կարող էին դադարեցնել պատերազմը, իսկ Պուտինը երբեք չպետք է սկսեր այն: ԱՄՆ նախագահի խոսքով՝ մեղավոր են բոլորը:

 

Կիսվել սոց․ ցանցերում