Էռնեստ Հեմինգուեյի գրչին է վերագրվում այն միտքը, որ առաջին փորձը միշտ անհաջող է լինում: Այս գեղեցիկ արտահայտությունը վերաբերում է նրա «Հրաժեշտ զենքին» ստեղծագործության ավարտին։
Վեպն ունի 47 այլընտրանքային ավարտ։ Եվ դրանցից յուրաքանչյուրը վկայում է, թե հեղինակը որքան ջանք է թափել իր ստեղծագործության համար արժանի ավարտ ստեղծելու համար։ Վերջին էջի այս բոլոր տարբերակները, որոնք գտնվում են Բոստոնի Ջոն Ֆ. Քենեդու նախագահական գրադարան-թանգարանի Հեմինգուեյի գրվածքների հավաքածուում, ցույց են տալիս, որ գրողը նորից ու նորից գրել է նույն հատվածը: Երբեմն կարելի է հանդիպել գրեթե միանման տեքստերի, իսկ տեղ-տեղ որոշ կտորները ընդհանրապես կտրված են։ Հուսահատության պահին հեղինակը էջն ուղարկել է նույնիսկ իր «մրցակից» Ֆ. Սքոթ Ֆիցջերալդին խմբագրման համար։
Հատվածներից մեկը Հեմինգուեյի համար ավելի շատ խնդիրներ է առաջացրել, քան մյուսները։ Դրանում նկարագրվում է այն պահը, երբ Քեթրինը մահանում է իր մահացած որդուն լույս աշխարհ բերելուց հետո, իսկ Ֆրեդերիկը անում է ամեն ինչ, որպեսզի հասկանա, թե ինչ է տեղի ունեցել։
Հեղինակը գրում է. «Աշխարհը կոտրում է մեզանից յուրաքանչյուրին, որից հետո շատերը դառնում են ավելի ուժեղ իրենց կոտրվածքների տեղերում։ Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են ճկվել, աշխարհը պարզապես սպանում է»։
Գրքի ավարտի տարբեր տարբերակներում Հեմինգուեյը փորձարկել է վերջին մասի երկարությունը։ Օրինակ՝ Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի հետ իր աշխատած ձեռագրում գրողը գլուխը սկսում է «Երբ դուք գնում եք կյանքի ընթացքի հետ, սովորում եք մի քանի բան…» բառերով, նախքան իր դիտարկումներն ավելացնելը, թե ինչպես է աշխարհը ճնշում մարդուն: Երկու տպագիր տարբերակներում Հեմինգուեյն արդեն հեռացնում է վերը նշված արտահայտությունը և փոխարենը ավելացնում է այն, ինչը գրքին ամբողջական տեսք է տվել․ «Եթե մարդիկ այս աշխարհ են գալիս շատ համարձակ, որպեսզի հնարավոր լինի նրանց կոտրել, աշխարհը ստիպված է նրանց սպանել, ուստի հենց այդպես էլ անում է»:
Հեմինգուեյի ստեղծագործության այս հատվածը նկարագրելու իմ նպատակն է ոչ միայն ամբողջությամբ հերքել այն առասպելը (մասամբ ստեղծված հենց Հեմինգուեյի կողմից), որ մեծ գլուխգործոցները փայլուն մտքի գիտակցության ինտուիտիվ հոսքն են: Ոչ, իրականում դա դանդաղ ու ցավոտ գործընթաց է, որը ցավ է պատճառում նույնիսկ հենց հեղինակին։ Ես ուզում էի ձեզ փոխանցել Հեմինգուեյի ամենախորը մտքերից մեկը, որը, հաշվի առնելով գրողի ինքնասպանությունը 32 տարի անց, նա այնքան հուսահատորեն փորձում էր իր կյանքում իրականացնել:
Մեր աշխարհը շատ խիստ ու դաժան վայր է։ Վայր, որն անպարտելի է 4,5 միլիարդ տարի։ Սկսած բարձրագույն գիշատիչներից, Հերկուլեսից մինչև ինքը՝ Հեմինգուեյը, այս աշխարհը եղել է աներևակայելի ուժեղ և հզոր արարածների տունը: Բայց որտե՞ղ են նրանք հիմա: