Գյումրիում ընթանում է նորընտիր ավագանու առաջին նիստը, որը վարում է կոմկուսի խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը։
ՀԿԿ խմբակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրեց Վարդան Ղուկասյանի թեկնածությունը։ Այլ առաջադրումներ չեղան։
Ղուկասյանն իր ելույթում հայտարարեց, որ համայնքի բյուջեն ավելացնելու է. «Խոսք եմ տալիս, կտեսնեք»։
ՔՊ խմբակցությունը չի մասնակցում նիստին, իսկ «Մեր քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարեցին, որ իրենց ձայնը տալու են Վարդան Ղուկասյանին։