Շունչս կտրվում է այդ փաստից. Բшյդեն

100 օրվա ընթացքում՝ անգամ Էլ ավելի պակաս ժամանակահատվածում Թրամփի վարչակազմն այնքան վնաս է հասցրել, որ բոլորիս շունչը պարզապես կտրվում է»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բայդենը:

Նա իր հեռանալուց հետո առաջին անգամ հրապարակային ելույթ է ունեցել Չիկագոյում կայացած համաժողովում: Վերջինս քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմին սոցիալական ապահովության ծախսերի, պետծառայողների թվի կրճատման, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության համար՝ այդ գործողություններն անվանելով «կործանարար»:

«Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել հիմա։ 100 օրից Էլ պակաս ժամանակահատվածում այս նոր վարչակազմն այդքան վնաս է հասցրել։ Պարզապես շունչս կտրվում է այդ փաստից, որ դա կարող էր տեղի ունենալ այդքան շուտ»,— ասել է Բայդենը:

Կիսվել սոց․ ցանցերում