18 կողմ և 0 դեմ, այսպիսին էր այսօր Գյումրիում Գյումրի քաղաքի ավագանու քվեարկության արդյունքները, որով Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրի քաղաքի քաղաքապետ։ Հիշեցնենք, որ այսօր, 2025 թվականի ապրիլի 16-ին Գյումրի քաղաքի նորընտիր ավագանին գումարեց իր առաջին նիստը, որին ներկա չէին ընտրություններում թվով ամենա շատ ընտրողների ձայներ հավաքած (շուրջ 37%) Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ավագանու անդամները, ում բաժին էր հասել 14 մանդատ Գյումրու Ավագանիում։
18 կողմ, 0 դեմ. Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար
