Մեկնարկել է «ՍևանաՑանց» երիտասարդական մշակութային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «ՍևանաՑանց» ծրագիրը:

«ՍևանաՑանց» ծրագիրը հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթում:

Ծրագրի նպատակն է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդների շրջանում տարածել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարը՝ նպաստելով մշակութային և բնապահպանական կրթության խթանմանը, երիտասարդության շրջանում դրա տարածմանն ու շարունակականության ապահովմանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել «ՍևանաՑանց» մշակութային երիտասարդական եռօրյա ճամբար, որտեղ կներգրավվեն ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների երիտասարդներ:

Դասընթացավարների ուղղորդմամբ մասնակիցները ձեռք կբերեն ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչման, հավաքագրման, պահպանման, ինչպես նաև Սևանա լճի ու հարակից շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության ազդեցության մասին գիտելիքներ ու գործնական հմտություններ:

Կիսվել սոց․ ցանցերում