ԹՐԱՄՓԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ԽԻՍՏ ԼԻՆԵԼ ՊПՒՏԻՆԻ ՀԵՏ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք բարձրաստիճան օգնականներ խորհուրդ են տալիս նրան ավելի սկեպտիկ կերպով վերաբերվել Մոսկվայի՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու ձգտումներին եւ ավելի խիստ վերաբերմունք որդեգրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը։ Ինչպես նշում են պարբերականի զրուցակիցները, այդ պաշտոնյաների ցանկում են Պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ուկրաինայում Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։ Սակայն, չնայած այդ հորդորներին, նախագահ Թրամփը նախկինի նման աջակցում է Սթիվ Վիթքոֆին, ով համարում է, որ Պուտինը ցանկանում է խաղաղություն կնքել։

Հիշեցնենք, որ նախօրեին հատուկ բանագնաց Վիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջ են շարժվում ուկրաինական հակամարտության հարցում գործարքի կնքման ուղիով։

 

Կիսվել սոց․ ցանցերում