Թրшմփը հայտարարել է, որ չի շտապում հшրձակվել Իրшնի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։

«Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու մեծ երկիր և ապրելու երջանիկ՝ առանց մահերի։ Եվ ես կցանկանայի տեսնել սա։ Սա առաջին տարբերակն է։ Եթե երկրորդ տարբերակը տեղի ունենա, կարծում եմ, որ դա շատ վատ կլինի Իրանի համար։ Եվ կարծում եմ, որ Իրանը ցանկանում է խոսել։ Հուսով եմ, որ նրանք ցանկանում են խոսել։ Նրանց համար շատ լավ կլինի, եթե նրանք դա անեն», – նշել է պետության ղեկավարը։

Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ չի ցանկանում անել մի բան, որը կվնասի Իրանի ժողովրդին:

«Ես ճանաչում եմ իրանցի ժողովրդին։ Նրանք հրաշալի ժողովուրդ են։ Նրանք միշտ շատ խելացի են եղել, շատ էներգետիկ, շատ հաջողակ, և ես չեմ ուզում անել որևէ բան, որը կարող է վնասել որևէ մեկին։ Իսկապես չեմ ուզում։ Բայց Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Այնքան պարզ է։ Մենք չենք ուզում խլել նրանց արդյունաբերությունը։ Մենք չենք ուզում խլել նրանց հողերը։ Մենք միայն ասում ենք, որ դուք չեք կարող միջուկային զենք ունենալ», – ասել է Թրամփը։

Կիսվել սոց․ ցանցերում