Եվրոպական երկրները միանում են Ուկրшինայի հարցով գործընթացին

Եվրոպական երկրների ներկայացուցիչները միանում են ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմը։

Այս մասին տեղեկություն է հայտնվել SkyNews հեռուստաալիքի կայքում։

«Կարևորն այն է, որ այսօր Փարիզում մենք դրական գործընթաց ենք սկսել, որին մասնակցում են եվրոպացիները»,- ասել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականը։

ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի վաղ հայտարարել էր, որ Փարիզը ոգևորված է Ուկրաինայի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկների ուրվագծերով։

Մակրոնը նաև կառուցողական է անվանել Փարիզում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները:

Կիսվել սոց․ ցանցերում