Մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ը կորոշի, թե արդյոք հնարավո՞ր է զինադադար Ուկրաինայում։
Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն։
«Եթե մոտ օրերի ընթացքում Ուկրաինայում պատերազմին վերջ տալու մեր ջանքերը ձախողվեն, մենք նախագահ Թրամփին կտեղեկացնենք, որ բանակցություններն այլևս տարբերակ չեն»,- ասել է Ռուբիոն։
Պետքարտուղարը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել լուծել ուկրաինական հակամարտությունը, եթե երկու կողմն էլ լրջորեն վերաբերվեն խաղաղությանը. «Հակառակ դեպքում, Միացյալ Նահանգները կկենտրոնանա այլ առաջնահերթությունների վրա»։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ բացահայտ քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։
Ռուբիոն հավելել է, որ «ԵՄ երկրները պետք է ներգրավվեն Ուկրաինայի կարգավորման գործընթացում, որպեսզի եվրոպական պատժամիջոցների վերացումը դառնա համաձայնագրի մաս»։
