Իրшնի նախագահը 120 հոգանոց պատվիրակությամբ կմեկնի Բшքпւ

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Ադրբեջան:

Այս մասին հայտարարել է Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության պալատի փոխնախագահ Հոսեյն Փիրմոազենը՝ հավելելով, որ պատվիրակության կազմում կա մոտ 120 մարդ, այդ թվում ՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներ եւ Իրանի հյուսիս-արեւմտյան չորս նահանգների նահանգապետեր:

Նա հավելել է, որ այցը կներառի տնտեսական համագործակցության զարգացումը և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետագա այցերի պլանավորումը։

Նշվում է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տնտեսական կապերի զարգացմանը՝ Աղբենդ-Կալալա կամրջի գործարկման համատեքստում, որը կդառնա երկկողմ առևտրի կարևոր ենթակառուցվածքային տարր։

Կիսվել սոց․ ցանցերում