Հռոմը կհյուրընկալի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը․ Օմանի ԱԳՆ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ապրիլի 19-ին կկայանա Իրանի Իսլամական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնել է Օմանի արտգործնախարարության խոսնակը։

«Այս բանակցությունները նպատակ ունեն առաջընթաց գրանցել արդար, պարտավորեցնող և կայուն համաձայնության հասնելու ուղղությամբ», – նշել է խոսնակը:

Կիսվել սոց․ ցանցերում