Արդյո՞ք սա այն կայծն է, որից հետո Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը։
Թաքնված սև ուժերը փորձում են Հայաստանը վերածել արտաքին վերահսկողության ենթարկվող տարածքի՞։ Ապրիլի 24-ին՝ երբ իրականացվում է դաշնակցականների ավանդական դարձած հիշատակի արարողակարգը, սկաուտներն աննկատ թռուցիկներ են փակցնում՝ կոչ անելով մասնակցել՝ իբր հիշելու և պահանջատիրության ոգին վառ պահելու համար։ Բայց այդ կոչերի ետևում թաքնված է այլ նպատակ՝ երկրի ներսում լարվածություն ստեղծել, Արցախցիների հետ կազմակերպել քայլերթեր, ավտոշարասյուներով շարժվել դեպի Սյունիքի սահման և այնտեղ կազմակերպել սադրիչ գործողություններ։
Արդյո՞ք նպատակը սահմանային բախումներն են, մինչև այն աստիճան, որ հնարավոր լինի նույնիսկ պատերազմական իրավիճակ ստեղծել՝ Ջերմուկի ճանապարհի հնարավոր շրջափակում, որի արդյունքում օգնության շտապեն արտաքին ուժերը՝ իբր փրկելու մեզ, բայց իրականում՝ զրկելու պետականությունից։
Ձեզ հարց եմ ուղղում՝ ուզում եք, որ Հայաստանը դառնա մասնատված տարածք՝ առանց իրական անկախության, ձեր իսկ օրակարգի առաջնորդի՝ վերահսկողի կամ վարչական ղեկավարի տակ։ Նպատակը մի՞թե այն է, որ անցյալի հանցագործությունները, թալանն ու չարաշահումները մոռացվեն՝ փոխարենը չլինի այլևս Հայաստանի Հանրապետություն։
Եթե սա է ձեր պլանը, ապա կանգ առեք։ Մի՛ արեք։ Այս աշխարհից մի օր բոլորս էլ գնալու ենք։ Հիշեք՝ կա դրախտ ու դժոխք։ Եկե՛ք ապրենք այնպես, որ արժանանանք լույսի, ոչ թե խավարի։ Սա է իմ հորդորը, եթե իմ վերլուծությունը ճիշտ է։
Դեմ եմ շարժումը ոչ միայն դեմ է օրվա իշխանություներին այլ նաև դեմ է այս տեսակին և յուրաքանչուր քաղաքացի պետք է իր քարը դնի մեր առաջարկած նոր կառուցվող ճարտապետության հիմքին
ԴԵՄ ԵՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՀԿ ՆԱԽԱԳԱՀ
ՎԱՆԻԿ ՆԻԿՈՅԱՆ
