Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց քաղաքապետի պաշտոնը. ՔՊ-ն և Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» ներկա չէին

Սև կոստյումով, առանց խաչ կրծքանշանի և բարձր տրամադրությամբ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդա Ղուկասյանը, ով 13 տարի անց կրկին նույն աթոռին է, երդմնակալությամբ ստանձնեց պաշտոնը:

8b00ee49-cd10-4c6f-ba92-b1e798e8ffee.jpg (386 KB)

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն «Հայր մեր»-ն ասաց, այնուհետ հնչեց ՀՀ օրհներգը:

2a0c8a2d-1c52-4c44-bdda-6b89a5fa6808.jpg (364 KB)

Վարդան Ղուկասյանը մոտեցավ ամբիոնին և երդվեց իր պարտավորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, համայնքի ավագանու որոշումները:

«Ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները: Ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը:

Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդիս հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

2772c311-1bea-4c60-9429-3d7df2dd5eeb.jpg (369 KB)145723fb-db7a-489b-b459-74c345be1a08.jpg (409 KB)

Այնուհետ Վարդան Ղուկասյանին հանձնվեցին խորհրդանիշեր լանջաշղթան և բանալին:

ca2b8bb1-68c5-4626-8ae5-cb85a06cc48b.jpg (361 KB)c6bfb53d-bdc0-4ad6-a74f-fa81bfd7547a.jpg (291 KB)

Երդմնակալության արարողությանը ներկա չէին «Քաղաքացիական պայմանագիր» և «Մեր քաղաքը» խմբակցությունները:

ee5cec9b-c389-47dc-9e8a-e315fbf07b45.jpg (514 KB)aa24a9ff-3738-4a1f-9556-bc96e05484bf.jpg (379 KB)

«Կոմունիստական կուսակցություն» խմբակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը ապրիլի 16-ի Գյումրու ավագանու առաջին նիստում 18 կողմ, 0 դեմ ձայնով ընտրվել էր համայնքի նոր ղեկավար:

Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ՝ պարզ էր դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու՝ հնարավոր չէր լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:

Արդյունքների ամփոփումից հետո «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է իր ձայնը տալու առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին:

«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին է հայտարարել, որ պատրաստ է ավագանու կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։

Մի քանի օր անց «Մեր քաղաքը» դաշինքը ևս, ի դեմս Մարտուն Գրիգորյանի, հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին:

Հայտնել էինք նաև, որ Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել և հրաժարվել Գյումրու ավագանու մանդատից:

Կիսվել սոց․ ցանցերում