Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրև և ամպրոպ կլինի

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

ՀՀ մարզերում՝

19_04_25 hanr.jpg (201 KB)

Երևանում՝

19_04_25 yerevan.jpg (35 KB)

Կիսվել սոց․ ցանցերում