ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ ՆՎԱՃԵԼ Է ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ

Քաթարի Դոհա քաղաքում սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը: Հայ մարզիկը 5-րդ ռաունդում վաստակել է 14,449 միավոր և դարձել չեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

 

 

Կիսվել սոց․ ցանցերում