Ովքեր ուզում են հեշտ ճանապարհը, եկեք ԱՄՆ. Թրшմփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth-ի իր միկրոբլոգում գրել է.

««Ազատության օրվա» մեր հայտարարությունից հետո բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ և գործարար ղեկավարներ դիմել են ինձ՝ խնդրելով ազատել մաքսատուրքերից:

Հաճելի է տեսնել, որ աշխարհը գիտակցում է, որ մենք լուրջ ենք, քանի որ մենք իսկապես լուրջ ենք:

Նրանք պետք է ուղղեն տասնամյակների չարաշահումների սխալները, բայց դա նրանց համար հեշտ չի լինի: Մենք պետք է վերականգնենք մեր մեծ երկրի հարստությունը և ստեղծենք իսկական փոխադարձություն։ Բայց նրանց համար, ովքեր ուզում են ամենահեշտ ճանապարհը, եկեք Ամերիկա և կառուցեք Ամերիկայում»,— նշել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում