Ուկրшինան պետք է Ղր իմը ճանաչի ռուսական. Թրшմփը սպասում է

ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի մաս և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ հանուն պատերազմի ավարտի: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը:

Այս պայմանները շարադրված էին անցյալ շաբաթ Փարիզում ներկայացված գաղտնի փաստաթղթում: Ամերիկացի պաշտոնյաները դրանք քննարկել են նաև եվրոպացի գործընկերների հետ, ինչը ցույց է տալիս Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը:

Թրամփի դիրքորոշումը միայն հաստատում է ռուսական պահանջների կատարման անխուսափելիությունը, որոնց մասին Մոսկվան խոսում է 2022 թվականից։

Կիսվել սոց․ ցանցերում