Իսրшյելը կпւժեղացնի ռшզմական ճնշումը

Իսրայելը մտադիր է մեծացնել ռազմական ճնշումը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման վրա՝ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման համաձայնագրից հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության ուժերին կոշտ միջոցներ ձեռնարկել և էլ ավելի մեծացնել ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա»,- ասել է վարչապետը։

Նեթանյահուն ասել է, որ «այս շաբաթավերջին ՀԱՄԱՍ-ը կրկին մերժեց առաջարկը, որը կարող էր հանգեցնել Գազայում գտնվող դեռևս կենդանի պատանդների կեսի ազատմանը և զոհվածների մարմինների վերադարձին»:

Նա ընդգծել է, որ Իսրայելը թույլ չի տա, որ ՀԱՄԱՍ-ն անկլավում մնա իշխանության և կշարունակի պատերազմը այնքան ժամանակ, քանի դեռ չի հաղթել։

Կիսվել սոց․ ցանցերում