«ԴԵՄ ԵՄ» շարժումը ծնվել է որպես նոր շունչ՝ ժողովրդի պահանջով ձևավորվող նոր քաղաքական ճարտարապետության հիմք։ Մենք մերժում ենք քաղաքական հին սցենարները, մերժում ենք «փրկիչ առաջնորդների» պաշտամունքը, մերժում ենք այն համակարգը, որտեղ քաղաքացու ձայնը ոչինչ չի որոշում
Ես՝ Վանիկ Նիկոյանը, «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման նախագահն եմ
Այսօր, երբ մեր հայրենիքը կանգնած է պատմական ծանր փորձությունների առաջ, ես՝ Վանիկ Նիկոյանս՝ «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման հիմնադիր և նախագահ, չեմ կարող լռել։ Ժողովուրդը իրավունք ունի իմանալ ճշմարտությունը, իրապես հասկանալ, թե ուր է տանում մեզ քաղաքական այն համակարգը, որը տարիներ շարունակ լուռ հոշոտել է մեր պետության հիմքերը։
Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ պետականությունը վտանգված է ոչ միայն արտաքին ճնշումներից, այլև՝ ներքին անկայունության, անարդարության ու բարոյական արժեքների կորստի պատճառով։ Իսկ ամենասարսափելին այն է, որ այդ ամենը համակարգային բնույթ է կրում՝ անցյալից եկած, ներկա իշխանության օրոք խորացած ու շարունակվող։
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը հստակ հայտարարում է՝ մենք դեմ ենք թե՛ ներկա իշխանությանը, թե՛ նախկիններին, քանզի երկուսն էլ իրենց վարած քաղաքականությամբ ապացուցել են՝ չեն կարող առաջնորդել ժողովրդին դեպի արդարություն, անվտանգություն և բարեկեցություն։
Այսօր ավելի քան երբևէ մենք պետք է գիտակցենք՝ պայքարը կուսակցությունների կամ անձերի միջև չէ։ Այս պայքարը պետականության, արժանապատվության և ազգային գոյության համար է։
«ԴԵՄ ԵՄ» շարժումը ծնվել է որպես նոր շունչ՝ ժողովրդի պահանջով ձևավորվող նոր քաղաքական ճարտարապետության հիմք։ Մենք մերժում ենք քաղաքական հին սցենարները, մերժում ենք «փրկիչ առաջնորդների» պաշտամունքը, մերժում ենք այն համակարգը, որտեղ քաղաքացու ձայնը ոչինչ չի որոշում։
Մենք ասում ենք՝ ԴԵՄ ԵՆՔ՝





Սակայն մենք ոչ միայն «դեմ ենք», այլև հստակ կողմ ենք՝





Այս շարժումը ոչ թե անձի, այլ արժանապատիվ ապագայի շուրջ համախմբման կոչ է։ Մենք չենք քարոզում ատելություն, այլ՝ ոգի, դիմադրություն ու հավատ։ Հավատ, որ միասին կարող ենք կանգնեցնել վախը, կեղծիքը և արդեն մերժված անցյալի վերադարձը։
Վաղը կարող է ուշ լինել։ Այսօր է պետք գործել՝ խելքով, օրինականությամբ և համախմբվածությամբ։
ԴԵՄ ԵՄ՝ հանուն Հայաստանի ապագայի, հանուն նոր քաղաքական կյանքի։
Ես՝ Վանիկ Նիկոյանը, կանգնած եմ իմ խոսքի և ժողովրդի կողքին։