Ստшմբուլում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ՝ մագնիտուդը 6․2

Այսօր Ստամբուլում տեղի է ունեցել զգալի երկրաշարժ։ Մագնիտուդը կազմել է 6․2, ցնցումներն ուժգին են զգացվել ամբողջ քաղաքում։ Այս պահին հաղորդումներ զոհերի կամ ավերածությունների մասին չկան։

Ցնցումներից անմիջապես հետո բազմաթիվ քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Սոցցանցերում շրջանառվում են տեսանյութեր, որոնցում երևում է երկրաշարժի պահը։ Մեկ տեսանյութում մի տղամարդ փորձում է հանգստացնել իր մորը՝ ասելով․ «Մի վախեցիր, այս շենքը կդիմանա, դա ամուր է»։

Երկրաշարժը արձանագրվել է նաև ուղիղ եթերում։ Թուրքիայում հեռուստահաղորդավարուհին, ուղիղ եթերի ընթացքում զգալով ցնցումները, հայտարարում է․
«Այս պահին տեղի է ունենում շատ ուժեղ երկրաշարժ։ Ստամբուլում զգացվում է ուժգին ցնցում»։

Իշխանությունները հետևում են իրավիճակին և կոչ են անում բնակչությանը պահպանել հանգստություն ու հետևել պաշտոնական հաղորդագրություններին։

https://t.me/lragroghcom/1817

Կիսվել սոց․ ցանցերում