Սեպտեմբերի 15-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարոտ գյուղի դաշտերից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում էն ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 15։50-ին: Այրվել է մոտ 20 հա խոզան։
Գեղարոտ գյուղում 20 հեկտար խոզան է այրվել
