Չորեքշաբթի Ստամբուլում և դրա շրջակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայի մոտ 240 քաղաքացի է տուժել։ Այս մասին Արտակարգ իրավիճակների վարչության օպերատիվ շտաբում հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Քեմալ Մեմիշօղլուն։
«Երկրաշարժից հետո մեր քաղաքացիներից ընդհանուր առմամբ տուժել է 236-ը, հիմնականում այն պատճառով, որ խուճապահար դուրս են ցատկել տներից։ Նրանցից 173-ը հենց Ստամբուլում են եղել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ տուժածների մեծ մասը հոսպիտալացման կարիք չեն ունեցել։
«Նրանց տեղում օգնություն է ցուցաբերվել»,- նշել է նա։
