Երբ կսկսվի ԱՄՆ-ի և Իրшնի բանակցությունների երրորդ փուլը

ԱՄՆ-ի և Իրանի միջև բարձր մակարդակով բանակցությունների երրորդ փուլը կսկսվի տեխնիկական խորհրդակցություններից հետո, որոնց ընթացքում երկու երկրների պատվիրակությունները կքննարկեն իրանական միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի մանրամասները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

Տեղի կունենա Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների հերթական փուլը:

Բանակցությունների համար հարթակ է տրամադրել Օմանը, որը հանդես է գալիս որպես միջնորդ կարգավորման գործընթացում։

Բանակցությունների նախորդ երկու փուլերը նույնպես տեղի են ունեցել Օմանի միջնորդությամբ:

Կիսվել սոց․ ցանցերում