Դա անհեթեթություն է. Մшկրոնի պատասխանը լրագրողի հարցին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված լուրերն Ազգային ժողովի լուծարման հնարավորության մասին:

«Ես տեսա, որ ձեր գործընկերներից մեկը անհեթեթություն է գրել։ Bloomberg-ի կողմից դա լուրջ չէր», — հայտարարել Է Ֆրանսիայի նախագահը լրագրողների հետ զրույցում։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ չի դիտարկում նոր արտահերթ ընտրությունների անցկացումը և երբեք կողմ չի արտահայտվել նման նախաձեռնությանը:

Հայտարարությունը հնչել է այն բանից մեկ օր անց, երբ Ելիսեյան պալատը պաշտոնապես հերքել Է Bloomberg գործակալության հրապարակումն այն մասին, թե իբր աշնանը պատրաստվում է լուծարել խորհրդարանը:

Կիսվել սոց․ ցանցերում