Լшվրովն ու Ռпւբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրшինական հակամшրտությունն է եղել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Հաղորդագրության համաձայն, կողմերը շարունակել են կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան ակտիվ քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների վերաբերյալ։

Լավրովը և Ռուբիոյի քննարկման առանցքում է եղել ուկրաինական հակամարտությունը։

Կողմերը նշել են բանակցությունների նախադրյալների համախմբման կարևորությունը ՝ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ճանապարհը համաձայնեցնելու նպատակով ։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային մի շարք այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներում ։

Կիսվել սոց․ ցանցերում