Շրջանառվող տեղեկությունները՝ Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթшրի վերաբերյալ, կե ղծ են. ՊՆ մամուլի քարտուղար

ՊՆ մամուլի քարտուղարը սոցցանցի իր էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններին և գրել.

«Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ:

Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»:

Կիսվել սոց․ ցանցերում