Անհապաղ իրականացնել լայնածավալ համաներում՝ ազատ արձակելով 90%-ը և ավելին

Անհապաղ իրականացնել լայնածավալ համաներում՝ ազատ արձակելով 90%-ը և ավելին։
✅ Փակ կալանքները փոխարինել բաց ռեժիմներով,
✅ Ծանր հանցագործություններով դատապարտվածների համար սահմանել տնային կալանք,
✅ Միջին և մանր իրավախախտների համար կիրառել համաներում և անմիջական ազատում։
Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ մանկահասակ երեխաները, փոխարեն վայելեն իրենց մանկությունը, ստիպված են կրել կարոտի ողջ բեռը՝ վաղ հասակից դառնալով հոգսի ու վշտի գերին։ Պետք է գիտակցել, որ անգամ մեկ շաբաթ ազատազրկման ռեժիմում հայտնված մարդը, ով ընտանիքի տեսակցության ժամանակ լսում է իր երեխայի լացը, տեսնում է նրա արցունքները, արդեն երբեք չի մոռանում այդ ցավը։ Այդ մարդը ազատության մեջ վերադառնալուց հետո չի ձգտի կրկին հայտնվել ճաղերի հետևում, քանզի նրան սպասում են կարոտը, սերը և վերականգնված ընտանիքը։
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿՈՉ
ՀՀ Կառավարությանը և օրվա իշխանություններին
«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժում ՀԿ-ի անունից
Հիմնադիր Նախագահ ՎԱՆԻԿ ՆԻԿՈՅԱՆ
Մեր ժողովրդի ցավը լռեցնել չի ստացվելու։
Մեր ընտանիքների վիշտը անտեսել՝ մոռացության չի տրվելու։
Այսօր, որպես «ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժում ՀԿ-ի հիմնադիր նախագահ,
Ես հնչեցնում եմ ժողովրդի ձայնը որպես ընդգծված հստակ պահանջ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության օրվա իշխանություններին և կառավարությանը․
Անհապաղ իրականացնել լայնածավալ, համընդհանուր համաներում՝ ազատ արձակելով ազատազրկվածների 90%-ը և ավելի։
Սա պարզապես իրավական գործընթաց չէ։
Սա ազգային ցավի բուժում է։
Սա պետական պատասխանատվության քննություն է։
Սա ընտանիքների փրկության հումանիստական պահանջ է։
Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ մանկահասակ երեխան, իր մանկության փոխարեն, ստիպված է կրել կորստի, կարոտի ողջ բեռը՝ վաղ հասակից դառնալով հոգսի, վշտի ու կարոտի գերին։
Եվ վաղը այդ երեխան կարող է կանգնել հանցավոր ճանապարհի վրա՝ մի ճանապարհ, որին նրան մղում է պետության անտարբերությունը։
Պետք է գիտակցել, որ անգամ մեկ շաբաթ ազատազրկման ռեժիմում հայտնված մարդը, ով ընտանիքի տեսակցության ժամանակ լսում է իր երեխայի լացը, տեսնում է նրա արցունքները, արդեն երբեք չի մոռանում այդ ցավը։
Այդ մարդը ազատության մեջ վերադառնալուց հետո չի ձգտի կրկին հայտնվել ճաղերի հետևում, քանզի նրան սպասում են կարոտը, սերը և վերականգնված ընտանիքը։
Պետք է հասկանալ՝ ընտանիքները չեն քանդվում միայն պատերազմի ժամանակ։
Նրանք քանդվում են այն ժամանակ, երբ պետությունը քանդում է մարդու տունը՝ բառացի և փոխաբերական իմաստով՝ բաժանելով երեխային ծնողից, կնոջը ամուսնուց։
Երբ ընտանիքը քանդվում է, հանրությունն է քայքայվում։
Եվ երբ հանրությունը քայքայվում է, պետությունը կորցնում է իր ապագան։
Այսօր Հայաստանի պետությունն ընտրության առջև է․
Կամ քայլել դեպի Ժողովրդին ընդառաջ,
Կամ թողնել ժողովրդին ի ծնե դատապարտված՝ կարոտի, լացի, փլուզման։
Մեր երեխաներին հարկավոր չէ լաց ու կարոտ։
Մեր երեխաներին պետք է ծնողական խնամք և գիրկ։
Մեր ժողովրդին պետք չէ կալանավորների երկիր։
Մեր ժողովրդին պետք է հույս, արժանապատվություն և ազատություն։
Մենք պահանջում ենք՝
✅ Փակ կալանքները փոխարինել բաց ռեժիմներով,
✅ Ծանր հանցագործություններով դատապարտվածների համար սահմանել տնային կալանք,
✅ Միջին և մանր իրավախախտների համար կիրառել համաներում և անմիջական ազատում։
Սա քաղաքական պահանջ է։
Սա նոր քաղաքական ճարտարապետության պահանջն է։
Սա մարդկության ձայնն է։
Մարդասիրությունը պետք է բարձրանա։
Ազատությունը պետք է նորից գրկի իր զավակներին։
Ժամանակն է վերադառնալ ժողովրդին։
Ժամանակն է լսել ցավի ձայնը։
Ժամանակն է բացել ազատության ճանապարհը։
«ԴԵՄ ԵՄ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՀԿ
Հիմնադիր Նախագահ՝ ՎԱՆԻԿ ՆԻԿՈՅԱՆ
Հ․Գ․ Չկա պառլամենտական ըդիմություն, որ այս խնդիրը բերի օրակարգ․․․
Կիսվել սոց․ ցանցերում