Շատ աղոթեք, հատկապես ձեր երեխաների համար, ձեր աղոթքներով հանձնեք նրանց ԱՍՏԾՈ ողորմածությանը, որպեսզի ԱՍՏՎԱԾ հոգ տանի նրանց համար։
Երբ մայրերն աղոթում են,դժոխքը դողում է։Երկրի վրա չարի համար ամենավտանգավոր մարդը աղոթող մայրն է։ Նրա երեխաները դառնում են վառվող ջահեր ԱՍՏԾՈ ձեռքերում։
Ս.Պաիսիոս Աթենացի։
ՏԵՐ ԱՍՏՎԱԾ,ԱՐԱՐԻՉ ամենայնի, որ ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր,պարգևեցիր երեխաներ։Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք ՔՈ երեխաներն են, որովհետև ԴՈՒ տվեցիր նրանց կյանք,կենդանացրիր ՔՈ անմահ հոգով և վերածնեցիր ՔՈ սիրով Սուրբ Ավազանիդ մկռտությամբ։Ինձ օգնիր լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիրակության գործում երբևէ չձանձրանամ։Աղերսում եմ ՔԵԶ պահիր նրանց ՔՈ սիրով և թող նրանց միջոցով օրհնվի ՔՈ Սուրբ Անունը, ինչպես երկնքում այնպես էլ երկրի վրա։Մի զրկիր նրանց հանապազորյա հացից,այլ պարգևիր նրանց ամենա անհրաժեշտն իր ժամանակին, և ինչ էլ որ պարգևես,թող հավիտենական կյանքի համար գործածեն։Եվ եթե մեղանչեն ՔՈ առաջ, քանի որ մարդ են մեղանչական բնույթով,ողորմած եղիր նրանց հանդեպ։Ներիր նրանց երիտասարդության մեղքերն ու հանցանքները։Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում։Թող ՔՈ հրեշտակը քայլի նրանց հետ և պահպանի նրանց ամեն դժբախտությունից և չար ճանապարհից։ Բարերար ԱՍՏՎԱԾ, դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր, նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում և լինեն հենարան իմ ծերության օրերում։ՔՈ ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դատաստանի օրը կանգնել ՔՈ առաջ անարժան համարձակությամբ ասել.Ահա ես և իմ երեխաները,որոնց ԴՈՒ տվեցիր ինձ։Եվ նրանց հետ միասնաբար փառավորենք անճառելի բարությունդ, հավիտենական սերդ և Սուրբ Անունդ հավիտյանս հավիտենից։ Ամեն։
ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԵՂԻՐ ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՕՐՀՆԻՐ և ՈՒՂՂՈՐԴԻՐ։ Ամեն
