Վրաստանը՝ որպես չեզոք երկիր, շահագրգռված է հայ-шդрբեջшնական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ

Վրաստանը՝ որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգություն ապահովելու ներուժ ունի, որը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ մեկնաբանելով նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի՝ Ադրբեջան կատարած այցից մի քանի օր անց Հայաստան կատարած այցը։

«Կարծում եմ, որ երկու երկրներն էլ նման վերաբերմունք են արտահայտում: Նրանց արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները մեր արտգործնախարարի հետ հանդիպմանը Թբիլիսի կատարած իրենց վերջին այցի ժամանակ նույն վերաբերմունքն արտահայտեցին: Վրաստանի նախագահի ժամանումը այս երկրներ մեր կողմից նման վերաբերմունքի խորհրդանիշն է:

Հարևանների հետ հարաբերությունների զարգացումը, հատկապես՝ ռազմավարական գործընկերների հետ, մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան:

Կիսվել սոց․ ցանցերում