ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրшինայի և Մոլդովայի, մայիսի 9-ին կմեկնեն Մոսկվա

ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, Մոսկվայում կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կազմակերպվող տոնակատարություններին:

Այս մասին Ria.ru-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։

Կիսվել սոց․ ցանցերում