Հայաստանի դեմ ատելության և թշնամանքի արշավը շարունակվում է
Ադրբեջանը, անկասկած, օգտագործելու է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումը, թե 44-օրյա պատերազմը մենք են սկսել: Ճիշտ այնպես, ինչպես օգտագործում է Խոջալուի մասին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալին տված հարցազրույցը:
Նախագահ Քոչարյանի երեկվա ելույթից, սակայն, ինձ դա չէր հետաքրքիրը, այլ բոլորովին այլ բան: Նա, խոսելով արցախյան առաջին պատերազմի մասին, օգտագործում է «7,5 միլիոն Ադրբեջան և 150 հազար Արցախ» ձևակերպումը՝ կրկին շարունակելով ուրացման քաղաքականությունը, այն է՝ առաջին պատերազմում հաղթանակը կռել է Լեռնային Ղարաբաղը:
Ավելի մեծ թշնամանք ու ատելություն Հայաստանի, նրա քաղաքացիների հասցեին դժվար է պատկերացնել:
Հայաստանը չլիներ՝ 1991-1994թթ պատերազմում Արցախը երկու օր չէր դիմանա:
Սա առաջին դեպքը չէ, երբ պարոն Քոչարյանը նսեմացնում է Հայաստանի դերը ղարաբաղյան առաջին պատերազմում: Նա, այլ առիթներով, ավելի վիրավորական հայտարարություններ է արել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ով այդ տարիներին ղեկավարում էր Հայաստանը:
Թ.Հ.
29 ապրիլի, 2025թ, Դովեղ