Ես կցանկանայի լինել Հռոմի պապ. Թրшմփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, որ կցանկանար դառնալ նոր Հռոմի պապը։ Նա այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

«Ես կցանկանայի լինել Հռոմի պապ։ Դա կլիներ իմ թիվ մեկ ընտրությունը», — ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ ինքը որևէ նախապատվություն չունի պապի պաշտոնի հնարավոր թեկնածուների շրջանում։

Կարդինալների ժողովը, որի ժամանակ կընտրվի նոր Հռոմի պապը, կկայանա մայիսի 7-ին։ Հաղթելու համար Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պաշտոնի թեկնածուները պետք է ստանան 138 կարդինալների ձայների երկու երրորդը։

Սուրբ Աթոռի կանոնների համաձայն՝ նոր պապի ընտրությունը պետք է սկսվի նախորդ պապի հեռանալուց հետո ոչ շուտ, քան 15-ը և ոչ ուշ, քան 20-րդ օրը։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին՝ 88 տարեկան հասակում,

Կիսվել սոց․ ցանցերում