«ԴԵՄ ԵՄ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՉԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Քաղաքացիների բանկային շահագործումն ու դրա կործանարար հետևանքները՝ արտագաղթ
Հայաստանի Հանրապետության օրվա իշխանություններ
Այսօր հազարավոր հայ քաղաքացիներ ապրում են վարկային սարսափի իրականության մեջ։ Մենք այլևս չենք կարող լռել, երբ բանկային տոկոսադրույքներն, իբրև «նորմալ շուկայական գործիք», վերածվել են ժողովրդի տնտեսական բնաջնջման մեխանիզմի։
Հայաստանի վարկային միջավայրում՝
Մինչ ձեր կառավարության ներկայացուցիչները հնչեցնում են «բարեփոխումների», «տնտեսական աճի», «գործազրկության նվազման» թվեր, մեր քաղաքացին խեղդվում է՝ անընդհատ աճող տոկոսադրույքների ճիրաններում։
Այո՛, դուք դա թույլ եք տալիս։
Դուք՝ որպես իշխանություն, ձեր լռությամբ հավանություն եք տալիս, որ ՀՀ քաղաքացին՝ իր տունը գրավ դրած, իր արժանապատվությունը մի կողմ դրած, վերջում կորցնի ամեն ինչ։
Դուք պատասխանատու եք, որ քաղաքացին այսօր վտարվում է իր տանից՝ ոչ թե թշնամու կողմից, այլ բանկի կատարածուի ձեռքով։
Որտե՞ղ է պետությունը, երբ մարդն այլևս անկարող է մարել վարկը։
Որտե՞ղ եք դուք, երբ նա, սրտաճմլիկ վիճակում, վերցնում է իր ընտանիքը և լքում է երկիրը՝ խուսափելու «սեփական հայրենիքում» ընչազուրկ դառնալ։
Երկիր Սպառողական վարկ Հիփոթեքային վարկ
Հայաստանում այդ թվերը 1.5x-ից մինչև 5x անգամ բարձր են, ինչը նշանակում է՝
Եվ ինչ է լինում վերջում՝ արտագաղթ։
Վարկային տոկոսադրույքներն այսօր Հայաստանում դարձել են արտագաղթի իրական պատճառ։
Մենք չենք լռելու։ Մեր ժողովուրդը արժանի է ապրել մի երկրում, որտեղ պետությունը պաշտպանում է իր քաղաքացուն՝ ոչ թե լուռ հետևում նրա կործանմանը։ Եթե այս իրականությունը ձեզ չի հուզում, ուրեմն դուք այլևս չունեք բարոյական իրավունք խոսելու ժողովրդավարությունից կամ արդարությունից։
Հ․Գ․ Չկա պառլամենտական ըդիմություն, որ այս խնդիրը բերի օրակարգ․․․.
«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժման նախագահ
