Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ

Մայիսի 2-ին Դիլիջանի թունելը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում