Շեւրոլեն վրաերթի է ենթարկել ինքնագլորով շրջող երկու 15-ամյա տղայի, որոնցից մեկը տեղում մшհшցել է: Դեպքը տեղի է ունեցել գիշերը, Սեբաստիա փողոցում: Չգիտեմ Սեբաստիա փողոցում ասֆալտը ինչ որակի է, «ոտքը գազին սեղմելու՞» է, թե ոչ․Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է․

Շեւրոլեն վրաերթի է ենթարկել ինքնագլորով շրջող երկու 15-ամյա տղայի, որոնցից մեկը տեղում մահացել է:
Դեպքը տեղի է ունեցել գիշերը, Սեբաստիա փողոցում: Չգիտեմ Սեբաստիա փողոցում ասֆալտը ինչ որակի է, «ոտքը գազին սեղմելու՞» է, թե ոչ:
Բայց, Երեւանում ինքնագլորների խնդրի մասին տարբեր քաղաքացիներ, վարորդներ բարձրաձայնում են արդեն շատ երկար ժամանակ, որ դրանք դարձել են երթեւեկության անվտանգության, անգամ մայթերի հետիոտնային անվտանգության լուրջ խնդիր, նաեւ հենց ինքնագլոր վարողնների կյանքի եւ անվտանգության խնդիր:
Այս ընթացքում պետությունը որեւէ բան արե՞լ է այդ խնդրով զբաղվելու համար: Պետական որեւէ գերատեսչության որեւէ կերպ հուզե՞լ է բարձրաձայնվող խնդիրը:
Հաջորդը՝ Երեւանի գիշերային լուսավորությունը: Երեւանի փողոցների գերակշռող մասում ըստ էության մոմի լույս է, ռոմանտիկ ընթրիքի մթնոլորտ: Շատ տեղերում իրավիճակը ըստ էության չի փոխվել անգամ լեդ լուսատուներ տեղադրելուց հետո:
Կոնկրետ ողբերգական դեպքում ո՞վ է եղել մեղավոր, թող պարզի քննությունը, բայց, ամբողջ հարցն այն է, որ չկա երթեւեկության անվտանգությանն ուղղված համակարգային քաղաքականություն, չկա, դա ակնառու է:
Կիսվել սոց․ ցանցերում