ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԿԱՇԱՌՔ Է ՍՏԱՑԵԼ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ԿԱՐԳԵՐ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մեր տեղեկություններով՝ Ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը վարորդական իրավունքի վկայականում կարգեր ավելացնելու համար քաղաքացուց կաշառք է պահանջել ու ստացել, կան ձերբակալվածներ, որոնցից մեկը ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակից է:

Հակակոռուպցիոն կոմիտեից Հրապարակ-ի հարցին ի պատասխան, հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ ձերբակալվել է 4 անձ:

Ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։

 

Կիսվել սոց․ ցանցերում