Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև կտեղա

Հանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է
կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում
15-18 մ/վ արագությամբ:

Մայիսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՀՀ մարզերում՝

2(3).jpg (293 KB)

Երևանում՝

1(2).jpg (92 KB)

Կիսվել սոց․ ցանցերում