Սա միջազգային մասշտաբի դասական шհшբեկչական սպшռնալիք է. Զшխարովա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարի դեմ միջազգային մասշտաբի ահաբեկչական սպառնալիք են։ Այս մասին իր տելեգրամ ալիքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Զելենսկիի հենց նոր արած հայտարարությունները պատահական չեն։ Սա միջազգային մասշտաբի դասական ահաբեկչական սպառնալիք է», — նշել է նա։

Հիշեցնենք, որ Զելենսկին մերժել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ մայիսի 9-ին եռօրյա հրադադարի մասին։ Բացի այդ, նա հայտարարել է, որ Կիևը չի կարող երաշխավորել մայիսի 9-ի շքերթին Մոսկվա ժամանող համաշխարհային առաջնորդների անվտանգությունը։

Կիսվել սոց․ ցանցերում