Կիևն ակնարկում է Մпսկվային մայիսի 9-ին հшրված հասցնելու մասին

Ուկրաինան շարունակում է ակնարկել մայիսի 9-ին Մոսկվային հարված հասցնելու մասին։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Strana.ua» հրատարակությունը։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը իր տելեգրամ ալիքում վերահրապարակել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու, անօդաչու թռչող սարքերի և այրվող Կարմիր հրապարակի լուսանկարը։

«Մենք այս օրը հնարավորինս մոտեցրինք»,- գրել է նա:

Հիշեցնենք` մայիսի 3-ին  Զելենսկին մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ մայիսի 9-ին եռօրյա զինադադար կնքելու վերաբերյալ: Բացի այդ, նա ասել է, որ Կիևը չի կարող երաշխավորել համաշխարհային առաջնորդների անվտանգությունը Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք շքերթում։

Կիսվել սոց․ ցանցերում