Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է, որ Կիեւը նախապատրաստում է սանկցիաներ այն երկրների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին՝ շրջանցելու այդ երկրի դեմ սահմանված սանկցիաները։ «Մենք պատրաստում ենք մեր սանկցիաների փաթեթները, որոնք մասնավորապես ուղղված են երրորդ երկրների այն սուբյեկտների եւ սխեմաների դեմ, որոնք, ցավոք, օգնում են Ռուսաստանին շրջանցելու որոշ սանկցիաներ»,- գրել է Ուկրաինայի նախագահը։ Նա նաեւ հայտարարել է, որ շարունակելու են գործակցությունը առանցքային դաշնակիցների ու գործընկերների հետ՝ Ռուսաստանի հետ ունեցած հակամարտությունից հետո երկրի վերականգնման հարցում։
