«Խախտումներ» հայտնաբերող Արթուր Չախոյանը խախտում է լռության օրը ու հակաքարոզչություն անում ՔՊ-ի դեմ

Անհայտ ազդեցությամբ աշխատող մարդկանց կողմից «Քաղաքացիական պայմանագրի» դեմ հակաքարոզչությունը շարունակվում է նույնիսկ «լռության օրը»։ «Ասֆալտի մասնագետ» Արթուր Չախոյանը կարողացել է Երևանում գտնել փոս և նկարահանել այն։

Երևանում այսօր «լռության օր» է. այսօր և սեպտեմբերի 17-ին մինչև ժամը 20։00-ն՝ Երևանի ավագանու ընտրության քվեարկության ավարտը, արգելված է քարոզչությունը։ Սակայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արթուր Չախոյանը ինչ-ինչ շահերից ելնելով՝ շարունակում է հակաքարոզչություն իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ իր ֆեյսբուքյան էջում։

Մասնավորապես՝ նա Երևանի ճանապարհներից մեկում «կարողացել է» գտնել փոս, այն նկարահանել և տեղադրել իր ֆեյսբուքյան էջում՝ փորձելով հակադրվել իր տարածած տեսանյութում Ավինյանին մոտեցած մի տարեց վարորդի, որն ասել է, թե ճանապարհներին փոսեր չկան։

Առավել հետաքրքիր է, թե նույն Չախոյանը ինչո՞ւ է հակաքարոզչություն իրականացնում միայն «Քաղաքացիական պայմանագրի» դեմ, ինչու՞ նա չի հիշում նախկին քաղաքապետերին, օրինակ՝ Հայկ Մարությանի գործունեությունը և այլն։

Տպավորություն է՝ որ նա ուղղորդված է կոնկրետ ուժերի կողմից։

Ամեն դեպքում արձանագրենք, որ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է. «Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների միջոցով արգելվում է»։

Կիսվել սոց․ ցանցերում