Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր «X»-ի միկրոբլոգում գրառում է արել, որտեղ անդրադարձել է մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի գնահատականին։
««Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2025 թ. մամուլի ազատության համաշխարհային սանդղակում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 34-րդ տեղը՝ շարունակելով առաջընթացը և հաստատվելով որպես ազատության կղզյակ տարածաշրջանում։
Աջակցելով Հայաստանին՝ մենք աջակցում ենք ժողովրդավարական մի երկրի, որ կիսում է մեր արժեքները»,- գրել է դեսպանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է:
